«Սիլ» ակումբի գավաթը Դյուբինգ նժույգով նվաճել է Գևորգ Հովհաննիսյանը

«Սիլ» ակումբի գավաթը Դյուբինգ նժույգով նվաճել է Գևորգ Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հունիսի 23-ին տեղի է ունեցել «Սիլ» ակումբի գավաթի խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցել է 13 ձիարշավորդ Հայաստանի վեց ակումբներից: Մասնակիցները հաղթահարել են 1,25 մ բարձրությամբ արգելքներ:

Հաղթող է դարձել «Մուլտի գրուպ» ակումբի ներկայացուցիչ Գևորգ Հովհաննիսյանը Դյուբինգ նժույգով: Երկրորդ տեղն է զբաղեցրել Ռոբերտ Խաչատրյանը Բալավարի նժույգով, նրանք ներկայացնում էին «Արա և Այծեմնիկ» ակումբը: Հաղթողը որոշվեց միայն երկրորդ անցումից հետո, որին մասնակցեցին Հովհաննիսյանն ու Խաչատրյանը:

Երրորդ տեղը գրավեց Մարկ Բաղդասարյանը Կազբեկ նժույգով Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:

Ակումբի գավաթի մրցանակային հիմնադրամը 400 հազար դրամ է, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---