«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» առաջնության հաղթող է դարձել Հարություն Հովակիմյանը

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» առաջնության հաղթող է դարձել Հարություն Հովակիմյանը

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջնությունը: Երկրորդ անգամ անցկացվող այս առաջնությունը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և շախմատի տան հետ համատեղ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում առաջնության կազմակերպիչներից Զարուհի Բաթոյանն ասաց, որ առաջնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելն է:

«Մենք շատ ուրախ ենք, որ մասնակցում են և' պատանի շախմատիստներ, և' լրագրողներ, և' հաշմանդամություն ունեցող մարդիկ: Շատ հաճելի է, որ երկրորդ տարին անընդմեջ մեզ հետ է հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հունիսի 25-ին սեանս կանցկացնի մասնակիցների հետ»,- ասաց Բաթոյանը:

Առաջնությունն անցավ շվեյցարական համակարգով և արագ շախմատի կանոններով: Հաղթող դարձավ Հարություն Հովակիմյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Սերոբ Ղազարյանը, իսկ երրորդը` Նորայր Շողիկյանը:

7  25.06.11 - Լևոն Արոնյանը մասնակցեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» առաջնությանը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---