Կազանում «ճանապարհային քարտեզ» չի ստորագրվի, վստահ են Ղարաբաղում24 հունիսի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կասկածում են, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման համար ոչ մի օբյեկտիվ նախադրյալներ չկան: «Փաստաթղթի ստորագրման համար շատ ժամանակ է հարկավոր, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը դժվար թե կառուցողական քայլերի գնա Ղարաբաղի հարցում: Այն, ինչ այսօր առաջարկում է Ադրբեջանը, կործանարար է Արցախի համար»,- ասել է Բաբայանը: Սակայն ԼՂՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը չի բացառել, որ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան բանակցային գործընթացը շարունակելու մասին հերթական հայտարարությամբ, որը փոքր-ինչ կնպաստի ընդհանուր իրադրության մեղմացմանը: Բաբայանի կարծիքով, քանի որ մոտակա տարիներին Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ընտրություններ են սպասվում, ապա Ղարաբաղի հարցում կտրուկ առաջընթաց չի լինի, և ներկա իրադրությունը կպահպանվի մինչև 2014 թվականը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |