Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային hաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին24 հունիսի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հունիսի 24-27 -ին կմասնակցեն Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային hաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ժողովի ընթացքում քննարկվելու են բանկի գործունեության հետ կապված հարցեր: Միջազգային hաշվարկների բանկը (Bank for International Settlements (BIS)) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի գործառույթների մեջ մտնում է աջակցությունը կենտրոնական բանկերի միջև համագործակցությանն ու միջազգային ֆինանսական հաշվարկների թեթևացումը, բացի դրանից, սա տնտեսական և դրամավարկային հետազոտությունների կենտրոն է: Առաջատար առևտրական պետությունների կենտրոնական բանկերն այս Բանկի հիմնադիրներն են, յուրաքանչյուրն իր ներկայացուցչին է նշանակում տնօրենների խորհրդում: Վարչությունը հավաքվում է տարեկան տասն անգամից ոչ պակաս: ՄՀԲ կենտրոնական գրասենյակը գտնվում է Բազելում: Բանկի նպատակն աջակցությունն է կենտրոնական բանկերի միջև համագործակցության զարգացմանը, միջազգային ֆինանսական օպերացիաների համար նոր հնարավորությունների ստեղծումը և մասնակից կողմերի հետ պայմանագրերի հիման վրա իրեն փոխանցված միջազգային վճարային օպերացիաների ժամանակ գործունեությունը` որպես վստահված անձ կամ գործակալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |