Գևորգ Հովհաննիսյանը Հայաստանի ձիասպորտի Գրան Պրիի հաղթող է դարձել

Գևորգ Հովհաննիսյանը Հայաստանի ձիասպորտի Գրան Պրիի հաղթող է դարձել

PanARMENIAN.Net - Գևորգ Հովհաննիսյանը Երևանում Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում կայացած Հայաստանի ձիասպորտի Գրան Պրիի հաղթող է դարձել: Հովհաննիսյանը ներկայացնում է «Մուլտի Գրուպ» ակումբը և 11 ժոկեյներից միակն էր, ով կարողացավ առանց տուգանային միավորների անցնել բոլոր խոչընդոտները:

Հովիկ Հայրապետյանի ձիարշավարանի ներկայացուցիչ Մարկ Բաղդասարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Ալբերտ Սուքիասյանը «Սիլ» ակումբից ցուցադրեց երրորդ արդյունքը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 600 հազ. դրամ, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Այժմ Հայաստանի լավագույն ժոկեյները կմարզվեն աշնանը Թբիլիսիում կայանալիք Կովկասի Գավաթին մասնակցության համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---