Կազանի քաղաքապետը նախագահների հանդիպման մասին. Աստված տա` նրանց հաջողվի պայմանավորվել

Կազանի քաղաքապետը նախագահների հանդիպման մասին. Աստված տա` նրանց հաջողվի պայմանավորվել

PanARMENIAN.Net - Կազանի Կրեմլում շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինը Կազանում երեք պետությունների հանդիպումը խորհրդանշական է համարում:

«Շատ խորհրդանշական է, որ երեք նախագահների հանդիպումը, որի ժամանակ քննարկվում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերը, տեղի է ունենում «Խաղաղության կերտում» փառատոնի նախօրեին: Աստված տա` նրանց հաջողվի պայմանավորվել»,- ասել է Իլսուր Մետշինը, հաղորդում է ProKazan.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---