Առաջիկա օրերին կսկսվի Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհի վերականգնումը![]() 24 հունիսի 2011 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ 97+250 տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետևանքով առաջացած փլվածքի վերանորոգման նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: Նախագծման աշխատանքներին զուգահեռ երկու ողղությամբ ապահովվել է մայրուղու անցանելիությունը` պահպանելով անվտանգության կանոնները: Առաջիկա օրերին կսկսվեն փլվածքի վերանորոգման շինարարական աշխատանքները: Ինչպես նշվում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Շատին-Եղեգիս ճանապարհի 1-ին կմ-ի սողանքային հատվածի վերանորոգման նախագիծը նույնպես պատրաստ է, և ճանապարհին հարակից հողերի օտարման խնդիրները լուծվելուց հետո` կսկսվեն շինարարական աշխատանքները: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետևանքների վերացման նպատակով ճանապարհի վերանորոգման նախագծման աշխատանքները կավարտվեն հունիսի 27-ին: Ընդհանուր առմամբ, երկու տասնյակից ավելի վթարային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վերանորոգման աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից: «Վթարների առաջին իսկ օրվանից վթարված ճանապարհներին անվտանգության պահպանման նպատակով հատուկ նշանները տեղադրված են ճանապարհներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |