Գարեգին Բ կաթողիկոսը կօծի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Գարեգին Բ կաթողիկոսը կօծի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քառօրյա հովվապետական այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) և Ռիգա (Լատվիայի Հանրապետություն): Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Սանկտ-Պետերբուրգում Նորին Սրբությունը ներկա կգտնվի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի «Հայ-ռուսական հոգևոր կապեր» խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև կնախագահի Սանկտ-Պետերբուրգի «Հայ-ռուսական բարեկամության» մշակութային կենտրոնի օրհնության և բացման արարողությունը:

Հունիսի 29-ին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը կմեկնի Ռիգա, որտեղ հունիսի 30-ին կհանդիսապետի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---