Արտաշարի վերականգնված պոմպակայանը շահագործման կհանձնվի մինչև օգոստոսի կեսերը![]() 24 հունիսի 2011 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 24-ին ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ –Հայաստան»-ի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրի ընթացքին, ինչպես նաև այցելեց Արտաշարի վերականգնվող պոմպակայանի շինհրապարակ: Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով հորատվում են նոր խորքային հորեր, վերականգնվում է ներտնտեսային ցանցը, ինչպես նաև իրականացվում են կոլեկտորների, ջրհավաքների և չորացուցիչների մաքրման ու խորացման, արտեզյան հորերի վերականգնման և այլ աշխատանքներ: Արտաշարի պոմպակայանի շինհրապարկում Արմեն Գևորգյանին զեկուցվեց, որ ամբողջությամբ վերականգնված ու վերազինված պոմպակայանը շահագործման կհանձնվի մինչև օգոստոսի կեսերը: Տեղեկացվեց, որ ոռոգման կազմակերպման առումով խնդիրներ չեն եղել, քանի որ այս ընթացքում գործում է ժամանակավոր պոմպակայանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |