Տիգրան Բալայան. Չավուշօղլուի հայտարարությունը աճպարարություն է![]() 25 հունիսի 2011 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, եւ բնականաբար ո´չ հինգ, ո´չ երեք, ո´չ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի այն պնդումները, թե իբրեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանին ինչ-որ տարածքների վերադարձի վերաբերյալ: «Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ Ադրբեջանի պատվիրակները»,- հայտարարել է Բալայանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |