Հայաստանի շախմատի հավաքականը շուտով կսկսի ինտենսիվ պատրաստվել աշխարհի առաջնությանը![]() 25 հունիսի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Հունիսի 28 մենք երկօրյա հավաք կանցկացնենք և կպատրաստվենք աշխարհի առաջնությանը: Հավաքին կմասնակցեն հավաքականի բոլոր անդամները: Մենք կաշխատենք ամեն ինչ անել վստահ ելույթ ունենալու և ուժեղագույն եռյակում ընդգրկվելու համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը: Ըստ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթողների մարզչի, այս անգամ առաջնության մասնակիցների կազմը շատ ուժեղ է, մասնակցում են մայրցամաքների հաղթողները: «Կասկածի տակ է Եգիպտոսի մասնակցությունը, լուրեր են շրջում, որ եթե նա հրաժարվի մասնակցությունից, փոխարենը կմասնակցի Չինաստանի երկրորդ թիմը, որը նույնպես թույլ մրցակիցներից չէ»,-խոստովանել է Պետրոսյանը: Մարզիչը գտնում է, որ Սերգեյ Մովսիսյանը, որն այս տարվանից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, կուժեղացնի թիմը: «Մրցաշարերից առաջ ես երբեք չեմ ասում, թե ինչ տեղ մենք կգրավենք, սակայն ամեն ինչ կանենք լավ ելույթ ունենալու համար»: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հուլիսի 15-26 չինական Նինբո քաղաքում: Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի ու Ադրբեջանի թիմերը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |