Հայաստանի օրենսդրությունը բարենպաստ է ՀԷԿ կառուցման համար25 հունիսի 2011 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի համար առաջնային կարող է դառնալ փոքր ՀԷԿ ու հողմակայանների կառուցումը, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝ երկրաէներգետիկան, լրագրողների հետ զրույցում ասել է Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Հիմնադրամի աջակցությամբ վերջին երեք տարում կառուցվել է 26 փոքր ՀԷԿ, որից 24 արդեն հանձնվել է շահագործման: ՀԷԿ կառուցման համար հատկացված միջին վարկը 1 մլն դրամ է՝ 10-12 տոկոս տոկոսադրույքով, 7-8 տարի ժամկետով: Վարկերը տրամադրվում են տարբեր ծրագրերի շրջանակներում, այդ թվում գերմանական KfW բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով: ՀԷԿ ինքնածախսածածկման տևողությունը 4,5-7 տարի է կախված կիրառվող տեխնոլոգիաներից, ինչը բավականին շահութաբեր է դարձնում այդ ոլորտը: «Այդ մասին են վկայում ՀԷԿ կառուցման համար ՀԾԿՀ հատկացված արտոնագրերը: Եթե չեմ սխալվում, 2003թ. մինչ օրս տրվել է 130 արտոնագիր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի պաշտպանության նորմերին, ապա Թամարա Բաբայանը հավաստիացրել է, որ հիմնադրամը չի աջակցում ՀԷԿ կառուցման այն նախագծերին, որոնք չեն համապատասխանում պահանջներին: Ավելին, ըստ մասնագետի, Հայաստանում գործող օրենսդրությունը լավագույններից է ԱՊՀ-ում, սակայն կան նաև խոչընդոտներ: Օրինակ, այդպիսին կարելի է համարել օրենքով նախատեսված 280 օր ժամկետը ՀԷԿ կառուցման լիցենզիայի տրամադրման համար, ինչն այնքան էլ ընդունելի չէ ներդրողի համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |