Նալբանդյանը խոստովանել է, որ Ռոժեր Ֆեդերերի դեմ միշտ խաղում է հատուկ մոտիվացիայով

Նալբանդյանը խոստովանել է, որ Ռոժեր Ֆեդերերի դեմ միշտ խաղում է հատուկ մոտիվացիայով

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Դավիթ Նալբանդյանը և աշխարհի երրորդ ռակետ Ռոժեր Ֆեդերերը կանցկացնեն իրենց 19-րդ հանդիպումը` խաղալով Ուիմբլդոնի երրորդ շրջանում: Առայժմ նրանք պաշտոնական խաղերում հանդիպել են 18 անգամ, և առավելությունը շվեյցարացու կողմն է` 10:8:

Նալբանդյանը խոստովանել է, որ հանդիպումը ծանր է լինելու, քանի որ Ռոժերը միշտ Ռոժեր է մնում: «Ես նրա հետ խաղացել եմ բազմաթիվ անգամներ, այնպես որ մենք վաղուց գիտենք միմյանց: Ամեն անգամ դա ինչ-որ յուրահատուկ բան է: Հասկանում եք, ինձ համար սա ընդամենը երկրորդ մրցաշարն է ապաքինվելուց հետո, և ես չեմ զգում, որ 100 տոկոսով պատրաստ եմ: Բայց Ռոժերի հետ միշտ խաղում եմ հատուկ մոտիվացիայով»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---