Էդուարդ Շարմազանով. «Երևում է, Մևլութ Չավուշօղլուն ԵԵԽՎ-ում զգում է իրեն ինչպես «հոր դուքանում»![]() 25 հունիսի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երևում է, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում զգում է իրեն ինչպես «հոր դուքանում»: Այդպես է արտահայտվել Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը մամլո ասուլիսում` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Երևանը և Անկարան պայմանավորվածության են հանգել Ղարաբաղի հինգ կամ երեք ազատագրված տարածքները վերադարձնելու մասին: Նրա խոսքերով, ԵԽԽՎ նախագահը նման կեղծ հայտարարություններ անելու իրավունք չունի: «Եթե Չավուշօղլուն որոշել է խոսել շրջանների մասին, թող այդ դեպքում Թուրքիան ազատագրի Հյուսիսային Կիպրոսի ազատագրված տարածքները, որոշի քրդական հարցը և չեղյալ հայտարարի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը»,- նշել է նա: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է Չավուշօղլուի հայտարարությունը, հաղորդելով, որ Հայաստանը Ղարաբաղի շուրջ բանակցություններ չի վարել Թուրքիայի հետ, և ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել հինգ, երեք կամ նույնիսկ մեկ տարածք վերադարձնելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |