«Բանանցը» պայմանագիր կնքեց ուկրաինացի դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ25 հունիսի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ Երևանի «Բանանցը» պայմանագիր կնքեց դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ, ով հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 23-ամյա դարպասապահը հայկական թիմ է տեղափոխվում Դոնեցկի «Մետալուրգից», որի կազմում Ուկրաինայի անցյալ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում: Նեպոգոդովը ժամանակին եղել է Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահը, չնայած, այս թիմի կազմում չի հասցրել մասնակցել պաշտոնական հանդիպումների:Միևնույն ժամանակ Նեպոգոդովը հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքային ազգային հավաքականներում: Ուկրաինացի դարպասապահը, որի հասակն է 197սմ, «Բանանցի» կազմում արդեն կարող է մասնակցել Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բանանցի» հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը մոտակա մեկ ամսվա ընթացքում բացակայելու է, Նեպոգոդովի տրանսֆերն անկասկած կարևոր է և ճիշտ ժամանակին, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |