Արևմտահայերը Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու փոխհատուցել կրած վնասները![]() PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Մոսկվայում կայացավ Արևմտահայերի ներկայացուցիչների համագումարը, որին ներկա էին մոտ 100 պատվիրակներ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Ռոստովից, Վլադիկավկազից, Սոչիից, Ադլերից, Կրասնոդարից, Օմսկից, Պետրոզավոդսկից, ինչպես նաև Ղրիմից և Աբխազիայից: Համագումարը վարում էր Կազմկոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Համագումարի հիմնական խնդիրը Երրորդ Համագումարում Ռուսաստանից պատվիրակների ընտրություններն էր, հաղորդում է մոսկովյան «Հյուսիսափայլը»: Համագումարը 39 պատվիրակ ընտրեց Արևմտահայերի ներկայացուցիչների Երրորդ Համագումարին, որը կկայանա 2011թ. դեկտեմբերին Փարիզում: Որպես ամփոփում՝ ընդունվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Արևմտահայերի Ազգային Խորհուրդը հնարավորություն կունենա միջազգային կազմակերպություններում անմիջականորեն պաշտպանել արևմտյան հայերի ժառանգների օրինական իրավունքները, բանակցություններ վարել թուրքական իշխանությունների և այլ շահագրգռված կողմերի հետ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը, հասցված բարոյական, նյութական, տարածքային վնասի հատուցմանը հասնելու նպատակով»: Արևմտահայերը Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հատուցել տարածքային վնասը ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |