Արթուր Բաղդասարյան. Հայաստանը բարձր է գնահատում Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը բարձր է գնահատում Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Հարավային Կովկասի երկրներին կոչ է արել զգոնություն դրսևորել տարածաշրջանի գործերին արտասահմանյան ուժերի միջամտության հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Press TV, այդ մասին Ջալիլին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն այցով Իրանում է գտնվում՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային խորհրդաժողովին: Հանդիպման ընթացքում իրանական բարձրաստիճան պաշտոնյան նաև կոչ է արել ամրապնդել Երևանի և Թեհրանի միջև համագործակցությունը՝ հայտնելով, որ տարածաշրջանը խաղաղության, անվտանգության և տնտեսական զարգացման կարիք ունի: Արթուր Բաղդասարյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները ոչ միայն անվտանգության, այլև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Հայաստանի ԱԱԽ քարտուղարը Սայիդ Ջալիլիին հրավիրել է Հայաստան:

Իրան կատարած այցի շրջանակներում ծրագրված է նաև Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---