Վարչապետը Լոռու մարզում գերազանցության դիպլոմներ է հանձնել շրջանավարտներին 27 հունիսի 2011 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 25-ին այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: Վարչապետն անձամբ ավարտական գերազանցության դիպլոմներ է հանձնել բուհի 20 և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 5 շրջանավարտների: Ողջունելով շրջանավարտներին՝ վարչապետը հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց գիտելիքները ի սպաս կդնեն նոր սերնդի կրթության ու դաստիարակության առաքելության իրականացմանը. «Այդ տեսակետից մանկավարժական համալսարանի դերակատարությունն անգերագնահատելի է: Դա է պատճառը, որ ուսուցիչները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և բյուջետային հատկացումների բավականին մեծ մասն ուղղվում է հենց այդ ոլորտին»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ոլորտին ուղղված հատկացումները պայմանավորված են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Վարչապետը նշել է. «21-րդ դարը ինտելեկտուալ մրցակցության դար է, և այսօր գիտելիքն առաջնահերթություն է: Զարգացած են այն ազգերը, որոնք մեծ տեղ են հատկացնում գիտելիքին և կարողանում այն արտադրել: Ուսուցիչը պարտավոր է ոչ միայն գիտելիքներ տալ և դաստիարակել աշակերտներին, այլև տալ ինքնուրույն մտածելու, ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն»: Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին նվիրել է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն և հայտարարել, որ բուհի գիտխորհրդի որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է ինստիտուտի բարեկամների ակումբի պատվավոր անդամի կոչում: Այնուհետև վարչապետն այցելել է Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն, որն այսօր անբարեկարգ վիճակում է: Տիգրան Սարգսյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների հետ և խոստացել օգնել՝ հաղթահարելու առկա խնդիրները: Վարչապետի հաջորդ կանգառը Ալավերդիում էր, որտեղ մշակույթի կենտրոնում Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ տեղական ակտիվի հետ: Վարչապետը կուսակցության շարքերն անցնող 30 անձնաց հանձնել է անդամատոմսեր: Շնորհավորելով նորընծա հանրապետականներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Գաղտնիք չէ, որ մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, և ձեզանից պահանջվում է պատասխանատվություն, քաջություն, ստանձնելու այդ բարձր ու պատասխանատու առաքելությունը, դառնալու ՀՀԿ անդամ և մեզ հետ միասին լուծել մեր առջև դրված խնդիրները: Համոզված եմ, որ այս օրը հիշարժան է լինելու ձեր կյանքում, քանի որ դառնալով կուսակցական՝ դուք ստանձնում եք նաև նոր քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ ծառայել այն գաղափարներին, որոնք ամրագրված են կուսակցության ծրագրերում»: Այնուհետև վարչապետը պատասխանել է նաև կուսակցականների հարցերին: Այցի շրջանակներում վարչապետը ծանոթացել է դեպի Մոտկոր տանող ճանապարհների վերականգնման աշխատանքներին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |