Օդեսայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի քննչական ստորաբաժանումների ղեկավարները27 հունիսի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-24 Օդեսայում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել նախադատական քննության ոլորտում բազմակողմանի կապերի զարգացման և ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, որոնք ձեռք են բերվել 2010թ. Մինսկում: Հանդիպման նպատակն է կատարելագործել համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել քրեական գործերի հետաքննության գործընթացում փոխգործակցության արդի հարցերի շուրջ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2012թ. Երևանում, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |