Հայկական բեռները կարող են անարգել տեղափոխվել Ռիկոտի լեռնանցքով անցնող վրացական ճանապարհով

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան բացվել է Ռիկոտի լեռնանցքով անցնող մայրուղին, որի միջոցով իրականացվում են ավտոփոխադրումները դեպի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտից: Աղբյուրի համաձայն, ճանապարհը հասանելի է երկու կողմերի փոխադրումների համար, իսկ բեռներն արդեն անարգել տեղափոխվում են լեռնանցքով:

Ճանապարհի վերականգնմանը, որը հեղեղների և սողանքների պատճառով հիմնովին վնասվել էր 25 հատվածներում, մասնակցել են վրացական 8 շինարարական և այլ ընկերություններ, ավելի քան 500 աշխատող և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագետներ:

Ճանապարհը վնասվել էր հունիսի 19-ին` հեղեղների և սողանքների պատճառով, որոնք 6 մարդկային կյանք խլեցին: Աղետի հետևանքները վերացնելու համար տեղի իշխանությունները ծախսել են շուրջ 19 միլիոն լարի: Վրացական կողմի շտապողականությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ զբոսաշրջային սեզոնը սկսվել է, իսկ փակ ճանապարհը խոչընդոտում էր զբոսաշրջիկների հոսքին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---