Amazon.com-ը հայտարարել է տարվա լավագույն գրքերի թոփ տասնյակի նախնական ցուցակը![]() 27 հունիսի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Amazon.com-ն այսօր հայտարարել է իր «Տարվա լավագույն գրքերի» նախնական ցուցակը։ Այս ցուցակում ներկայացված են 2011-ի հունվարից հունիս ամսիների լավագույն գրքերը։ Այս մասին լուրը տարածում է Amazon-ը մամլո հաղորդագրությամբ։ Գրքերի այս ցուցակը հասանելի է նաև Kindle-ի օնլայն խանութում։ «Տարվա լավագույն գրքերի» թոփ տասնյակում են՝ Թինա Ֆեյի, Ջոշուա Ֆոյերի , Գաբրիել Համիլթոնի և այլոց ստեղծագործությունները։ Amazon Books-ի գլխավոր խմբագիր Մարի Մալկոլմի կարծիքով ցուցակում այնպիսի գրքեր են, որոնք կցանկանան կարդալ բոլորը՝ անկախ նախասիրություններից. «Մեր սիրելի գործը միշտ եղել է այս ցուցակների պատրաստումը՝ օգնելու Amazon-ի ընթերցասեր հաճախորդներին ավելի հեշտ փնտրել և բացահայտել հայտնի գրքեր։»։ Լավագույն տասնյակին կից ներկայացված է նաև 10 գիրք 12 բաժիններից՝ մանկական, գեղարվեստական գրականություն, վեպեր, դեռահասներ, կենսագրականներ, բիզնես և ներդրում, արվեստ և լուսանկարչություն, վավերագրություն, պատկերապատումներ, գիտություն և ֆանտաստիկա, խոհարարություն, սնունդ և գինի։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |