Կազանում ավարտվեց «արհեստական լավատեսության փուլը», գտնում է Ստեփան Գրիգորյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Կազանի հանդիպումով ավարտվեց «արհեստական լավատեսության» փուլը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Հայաստանի և Ադրբեջանի մեծ հաղթանակն էր որ ոչ մի արհեստական փաստաթուղթ չստորագրվեց»,- նշել է նա: Գրիգորյանի խոսքերով, կողմերի միջև առկա են հակասություններ, որոնցից գլխավորը ԼՂՀ կարգավիճակն է և Հայաստանից միակողմանի զիջումներ ստանալու Ադրբեջանի պահանջն ազատագրված տարածքների հարցում: Փորձագետի խոսքերով, այդ հարցերի շուրջ պետք է ընթանան բանակցություններ: Նա նաև կիսում է այն կարծիքը, որ Կազանի հանդիպումից հետո աճել է պատերազմի վերսկսման վտանգը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |