Հակոբ Սանասարյան. Լեռնահանքային արդյունաբերությունը դարձել է հայ պաշտոնյաների մենաշնորհը

Հակոբ Սանասարյան. Լեռնահանքային արդյունաբերությունը դարձել է հայ պաշտոնյաների մենաշնորհը

PanARMENIAN.Net - «Ընդերքի մասին» օրենքի նոր օրինագծի վերաբերյալ հիմնական դիտողությունները վերաբերում են սոցիալական հարցերին, ինչպես նաև բնապահպանության և հարկային վճարումների խնդիրներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության փորձագիտական խմբի համակարգող Աշոտ Եղիազարյանը: Նրա խոսքերով, նույնիսկ ամենաիդեալական օրենսդրությունն այսօր չի կարող լուծել ընդերքի շահագործման ոլորտում առկա խնդիրները:

Անդրադառնալով հարկերի վճարման հարցերին, հայ փորձագետն ասել է, որ իդեալական տարբերակ կլիներ, եթե ընդհանուր հարկային բեռը կազմեր այս ոլորտում աշխատող ձեռնարկությունների ընդհանուր շահույթի 80 տոկոսը: Ընդերքի օգտագործման ոլորտում առկա բոլոր խնդիրները լուծելու համար փորձագետն առաջարկում է ստեղծել հատուկ պետական մարմին, որը կզբաղվի ոլորտի խնդիրներով:

Իր հերթին «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նշել է, որ «Ընդերքի մասին» Հայաստանի օրենքում փոփոխությունները չեն բարելավում իրավիճակը, այլ ավելի են վատթարացնում: Նրա խոսքով, նոր օրինագծի համաձայն, ստացվում է այնպես, որ լեռնահանքային արդյունաբերությունն ազատվում է հարկերի վճարումից: Այդ առումով նա նաև նշել է, որ «Թափոնների մասին» ՀՀ օրենքից հեռացվել է լեռնահանքային արդյունաբերության թափոնների մասին կետը: «Ցավոք սրտի, լեռնահանքային արդյունաբերության ոլորտը դարձել է հայ պետական պաշտոնյաների մենաշնորհը»,- ասել է նա:

Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնվում է ՀՀ Սահմանադրության վրա և կազմված է օրենսգրքից, օրենքներից և այլ իրավական ակտերից, որոնք վերաբերում են այդ ոլորտին:

Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման վճարներից ազատվում են ընդերքօգտագործողների հետևյալ կատեգորիաները (խմբերը).

1) իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնք սեփական կարիքների համար իրենց հատկացված տեղամասի սահմաններում, համաձայն սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի, կատարում են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստեղծում են կենցաղային նպատակով ստորերկրյա կառույցներ.

2) ընդերքօգտագործողները, որոնք կատարում են՝ ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ, առանց ընդերքի ամբողջականության խախտումների հատուկ նշանակության երկրաբանական ուսումնասիրություններ (բնական միջավայրի մոնիթորինգ և այլն), միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուների ստեղծում, եզակի երկրաբանական առաջացումների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում, ընդերքի՝ պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրություն:

3) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա շինությունների շահագործումը, եթե այն եկամուտ կամ շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:

3  27.06.11 - Հայաստանում կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի եւ ՀՅԴ խմբակցության փորձագետ Աշոտ Եղիազարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---