Գուրգեն Եղիազարյան. Կազանի հանդիպումը միայն ժամանակավորապես հետաձգեց ղարաբաղյան խնդրի կարգավորումը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը Կազանում միայն ժամանակավորապես հետաձգեց ղարաբաղյան խնդրի կարգավորումը և ոչինչ չտվեց հակամարտության կողմերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ ընդդիմադիր գործչի, Կազանի հանդիպմանը կհաջորդի ևս մեկ հանդիպում, որտեղ փաստաթուղթ կստորագրվի ղարաբաղյան կարգավորման մասին: «Մենք քիչ տեղեկություններ ունենք այն մասին, թե ինչ է կատարվում ղարաբաղյան կարգավորման ետնաբեմում: Սակայն, մենք քարտ-բլանշ ենք տվել իշխանություններին, որպեսզի ներքին խնդիրները չանդրադառնան մեր երկրի վրա: Մենք իրավունք չունենք վնասել պետությանը, սակայն առանց արտահերթ ընտրությունների մենք վատթարացնում ենք իրավիճակը»,-ասել է Եղիազարյանը: Ըստ նրա, արտաքին մարտահրավերներին հակազդելու համար Հայաստանը պետք է լուծի ներքաղաքական խնդիրները: Ինչպես նշել է Եղիազարյանը, սկզբից հարկավոր է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետո նախագահական: «Եթե մենք չունենանք լեգիտիմ ղեկավարություն, Հայաստանը չի կարողանա դիմակայել միջազգային ճնշմանը»,-ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |