«Սթար» սուպերմարկետների ցանցում կարևորում են հասարակության իրազեկումը ԳՁՕ-ի մասին27 հունիսի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Սթար» սուպերմարկետների ցանցի առևտրի բաժնի ղեկավար Նարինե Ավետիսյանն անհրաժեշտ է համարում սոցիալական ակցիաների անցկացումն, ուղղված հասարակության իրազեկման բարձրացմանն ապրանքներում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) առկայության կամ բացակայության մասին: Նրա խոսքով, վերջերս հայկական շուկայում զգալիորեն ավելացել է ԳՁՕ հապավումով դրոշմավորած ապրանքատեսակների քանակը, որի մասին սպառողները ոչինչ չգիտեն: Բացատրություններ ստանալու համար սպառողները սկսել են ավելի հաճախ դիմել «Սթար» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին, որոնք իրենց հերթին հակիրճ տեղեկություն են տալիս ԳՁՕ վերաբերյալ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Սթար» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը, այսօր հատուկ վիճակագրություն չի տարվում ԳՁՕ պարունակող կամ չպարունակող ապրանքների ներմուծման վերաբերյալ համապատասխան օրենքի բացակայության պատճառով: Այդ առումով Նարինե Ավետիսյանը կարևորել է օրենքի ընդունումը, ինչն իր հերթին թույլ կտա մեխանիզմներ մշակել ԳՁՕ առկայության մասին տեղեկատվություն ստանալու համար: «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն մշակվել է և ներկայացվել կառավարության քննարկմանը: Ինչպես հաղորդել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, օրինագիծն առաջիկայում կփոխանցվի խորհրդարան և մինչև տարեվերջ կվավերացվի: Հայաստանը 2004-ին միացել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիային` կարևորելով Կարտախենայի կենսանվտանգության մասին արձանագրության դրույթները, և դարձել այն վավերացրած 102-րդ երկիրը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |