ԱՊՀ երկրների համագործակցության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացնենք 3 ինովացիոն ծրագիր![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 28-հուլիսի 3-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալու է ԱՊՀ երկրների համագործակցության 20-ամյակին նվիրված «ԱՊՀ 20ամյակ. Համագործակցության նոր հորիզոններ» խորագիրը կրող միջպետական ցուցահանդեսը: Այս մասին լրագրողներին հաղորդեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Ցուցահանդեսին Հայաստանը ներկայանալու է 200 քմ տաղավարով, որտեղ կներկայացվեն հայկական սպառողական ապրանքները, մասնավորապես հայկական սնունդ, քար, էլեկտրաշինական ապրանքներ և տեքստիլ: Յուրաքանչյուր երկիր ցուցահանդեսին ունենալու է իր երկրի օրը: Հայաստանի ազգային օրը տեղի է ունենալու հուլիսի 1-ին` Ռուսաստանի հետ միասին: Ըստ Հարությունյանի, դեպի Հայաստանի տաղավար կլինի մեծ հոսք, քանի որ սպասվում են մեծաքանակ այցելուներ Ռուսաստանի կողմից: Հուլիսի 2-ին կայանալու է ֆորում, որտեղ կներկայացվի հայկական 3 ինովացիոն ծրագիր` մաքուր մագնեզիումի արտահանման ծրագիր, բազալտի մանրաթելի և «Ամուր կավ» հատուկ շինարարական կավի ներկայացում: Ցուցահանդեսի համար պետբյուջեյից հատկացվել է 24 մլն դրամ, որից 18 մլն-ը` տաղավարի վարձակալության համար: Հարությունյանի խոսքերով, Հայաստանին այդ ցուցահանդեսում հետաքրքրում են ներդրումային ծրագրերը: Նա Հայաստանի հիմնական գործընկեր է համարում Ռուսաստանին, Բելոռուսիային և Ղազախստանին, իսկ հեռանկարային` Ուկրաինային: Ազգային օրվա միջոցառումների շրջանակներում նախատեսված է նաև 1.30 ժամանոց մշակութային ծրագիր` հայ երգի և պարի համույթների մասնակցությամբ: Գործակալության տնօրենն ասաց, որ բացման օրը ներկա կգտնվի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ ազգային օրվա պատվիրակության կազմը դեռ հայտնի չէ, սակայն չի կարծում, որ այն կլինի նախագահական մակարդակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |