ՀՀԿ անդամ. Կազանի հանդիպումը չի կարելի ձախողված համարել![]() ![]() PanARMENIAN.Net - Կազանի հանդիպումը չի կարելի ձախողված համարել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ Պետրոսյանի, Կազանի հանդիպումից առաջ և հետո ադրբեջանական կողմը զսպվածություն է ցուցաբերում, քանի որ համանախագահ երկրների ղեկավարները կոչ են արել կողմերին համաձայնության գալ: Ինչպես նշեց պատգամավորը, միջազգային հանրությունը գիտակցում է, որ ժամանակն է, որ Ղարաբաղն անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին: «Չափազանց կարևոր է, որ Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծեց ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հանրության գործոնը: Ցավոք, նախագահ Ալիևը չի հրաժարվի իր ցանկություններից և կհամաձայնվի միայն Ղարաբաղի ինքնավարությանը Ադրբեջանի կազմում: Այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի հանդեպ»,-ասաց Պետրոսյանը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |