Գորենշտեյնը ներողություն է խնդրել Հախնազարյանից վիրավորանք հասցնելու համար 27 հունիսի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը ներողություն է խնդրել Հայաստանը Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթին ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանից փորձերից մեկի ժամանակ վիրավորելու համար, հայտնում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ Գորենշտեյնի, խոսակցությունը եղել է կոլեկտիվի ներսում և նրա ասածը ոչ մի ազգայնական երանգ չի ունեցել, քանի որ այն խորթ է իրեն և իր նվագախմբին: Նվագախումբը, ըստ ղեկավարի, բազմազգ է, և երբևէ խմբի ներսում ազգային հողի վրա կոնֆլիկտներ չեն եղել: «Ես զղջում եմ եղածի համար և ներողություն եմ հայտում բոլոր այն մարդկանցից, ում իմ բառերը կարող էին խոցել», ասել է Գորենշտեյնը: Իր հերթին Հախնազարյանը հայտարարել է, որ ընդունում է Գորենշտեյնի ներողությունը, և մոռանում դրա մասին: «Ամեն ինչ կարգին է, իմ մտքերը հիմա զբաղված են միայն Չայկովսկու անվան մրցույթով: Ես կենտրոնացած եմ երաժշտության և եզրափակիչում գալիք ելույթների վրա», ասել է Հախնազարյանը: Նարեկ Հախնազարյանը անցել է մրցույթի եզրափակիչ` երրորդ փուլ և ելույթ է ունենալու հունիսի 27-ին: Երկրորդ փուլում նրա պարտադիր ծրագրային Յ. Հայդնի № 1 թավջութակի և նվագախմբի համար կոնցերտի կատարումը ժյուրին ճանաչել է լավագույնը: Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երևանում և աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |