Հունիսի 29-ին կկայանա Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնության մրցանակաբաշխությունը![]() 27 հունիսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ամփոփվել է Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությունը։ Հունիսի 29-ին կկայանա առաջնության մրցանակաբաշխությունը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը։ StarCraft II պաշտոնական մարզաձևում հաղթեցին՝ առաջին տեղ՝ Հայկ Հակոբյան, 2-րդ՝ Պավել Արամյան և 3-րդ տեղ՝ Բագրատ Դավաղյան։ FIFA 11 պաշտոնական մարզաձևում հաղթեցին՝ առաջին տեղ՝ Էդմոն Գրիգորյան, 2-րդ՝Լևոն Սակեյան, 3-րդ տեղ՝ Մհեր Եղիազարյան։ Մյուս 2 ոչ պաշտոնական մարզաձևերում՝ Counter-Strike 1.6-ը հաղթեց NotAfraid թիմը, իսկ WarCraft 3 Dota-ն հաղթեց Farmers United թիմը։ Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ։ 3 հաղթողներ կմասնակցեն Աշխարհի կիբերխաղերի առաջնությանը Կորեայում։ Բոլոր մրցումների մասնակիցները կստանան տարբեր մրցանակներ՝ համակարգչային մկնիկներ, մոնտիտորներ, ստեղնաշարեր, նեթբուքեր և այլն, իսկ ոչ պաշտոնական մարզաձևի հաղթողները կստանան տիտղոսներ։ Համաշխարհային առաջնության հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, իսկ պաշտոնական գործընկերը՝ «Ֆայն» ընկերությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |