Ասկերանում նոր մարզադաշտ է բացվել

Ասկերանում նոր մարզադաշտ է բացվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Ասկերան շրջկենտրոնում մասնակցել է նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է մարզական նման օբյեկտների դերակատարությունը շրջկենտրոններում ու շրջաններում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման եւ առողջ սերնդի դաստիարակության գործում:

Նախագահ Սահակյանը արժեքավոր նվերներ է հանձնել մարզադաշտի շինարարությանը ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---