Արսեն Լոքյանը միաձայն ընտրվել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին կայացել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Գառնիկ Իսաղուլյանը:

Նիստի օրակարգով նախատեսված էր անցկացնել ակադեմիայի ռեկտորի ընտրություն: Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում որպես ռեկտորի թեկնածու առաջադրվել էր Արսեն Բաղդասարի Լոքյանը: Խորհրդի նիստում ռեկտորի հավակնորդը ներկայացրել է ակադեմիայի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Ապա հետևել են ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթները, որից հետո ձեւավորված հաշվիչ հանձնաժողովն անցկացրել է փակ քվեարկություն: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի 20 անդամները միաձայն ռեկտորի թափուր պաշտոնում ընտրել են Արսեն Լոքյանին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---