Վրաստանը դեռևս առաջարկ չի ստացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ միության ստեղծման մասին

Վրաստանը դեռևս առաջարկ չի ստացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ միության ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարարությունը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության ստեղծման մասին առաջարկ առայժմ չի ստացել: Ինչպես հաղորդում է «GHN»-ը, նման մեկնաբանությամբ այսօր ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:

«Մենք առայժմ պաշտոնական առաջարկ չենք ստացել: Ընդհանուր առմամբ, նման առաջարկություններ հնչել են նաև նախկինում, այդ թվում և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից` միասնական կովկասյան տարածքի ստեղծման մասին, սակայն նախաձեռնության կոնկրետացման մասին խոսք չի գնացել»,- ընդգծել է Կալանդաձեն:

Անցյալ շաբաթ նոր քաղաքա-տնտեսական միություն ստեղծելու առաջարկով հանդես եկավ Ռազմավարական ծրագրման կենտրոնի (ՌԾԿ) տնօրեն Ահմեդ Շիրինովը: Գաղափարի էությունը, նրա կարծիքով, կայանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Միություն ստեղծման մեջ նույն այն սկզբունքներով, որոնցով ստեղծվել է Եվրոպական Միությունը` միասնական սոցիալ-տնտեսական տարածք միասնական արժույթով, միասնական մաքսային տարածքով: Դա, նրա խոսքով, նաև միասնական խորհրդարանի, կառավարության, ինչպես նաև այլ նման կառույցների ստեղծում կպահանջի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---