«Սեւան ազգային պարկ»-ում սկսել են քննարկել հանրային լողափերի տարածքների ընդլայնման հարցը

«Սեւան ազգային պարկ»-ում սկսել են քննարկել հանրային լողափերի տարածքների ընդլայնման հարցը

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին տեղի ունեցավ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Խորհուրդը քննարկեց Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի տարածքների ընդլայնման հարցը: ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարվեց ՀՀ կառավարության որոշման նախագիծ ներկայացանել, որով կսահմանվեն հանրային լողափերի նոր` ընդլայնված տարածքները:

Քննարկվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող 13 հողակտորների համար վարձակալության աճուրդներ իրականացնելու հարցը: Որոշվեց, որ մինչ աճուրդները, ՀՀ բնապահպանության նախարարությունը հողակտորների վարձակալության հնարավորությունը սահմանված կարգով կհամաձայնեցի շահագրգիռ գերատեսչությունների հետ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---