Անդրանիկ Նիկողոսյանը ընտրվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ

Անդրանիկ Նիկողոսյանը ընտրվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության ժողովը, որում առաջադրված թեկնածուներից ղեկավար խորհրդի նախագահ է ընտրվել հայ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:

Երիտասարդական միության գլխավոր նպատակն է ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպություններին միավորելը: Ընտրվելով կազմակերպության նախագահ, Ա. Նիկողոսյանը հայտարարեց, որ ԱՊՀ երկրների երիտասարդության համախմբումը կարևոր պայման է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար: «Նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդության շրջանում պատմական հիշողության պահպանումն ու արդիականացումը ազնիվ և, միևնույն ժամանակ, մեծ ջանքեր պահանջող նպատակ է: Իմ պաշտոնավարման ընթացքում պարտավորվում եմ անել ինձնից կախված ամեն ինչ` Միության կանոնադրական նպատակներն առավելագույնս կյանքի կոչելու համար»,- ասել է նա, հաղորդում են Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մոսկովյան ներկայացուցչության մամուլի բաժնից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---