Գյուղմթերքով բեռնված մեքենաների երթևեկությանը խոչընդոտող ավտոտեսուչները կպատժվեն28 հունիսի 2011 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը պայմանավորվել է Ճանապարհային ոստիկանության հետ, որ ավտոտեսուչները չեն կանգնեցնելու գյուղմթերք տեղափոխող ավտոմեքենաները, հունիսի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, ավտոտեսուչները, որոնք կխոչընդոտեն մեքենաների երթևեկությունը, կպատժվեն, եթե, իհարկե, այդ մեքենաների վարորդները հարբած չեն: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով միավորման նախագահը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և առաջարկել միջազգային փորձի հիման վրա ստեղծել ապահովագրական ընկերություն և գյուղատնտեսական բանկ, որոնց բաժնետերեր կարող են դառնալ հենց ֆերմերները: Հրաչ Բերբերյանը հավելել է, որ կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առաջարկները քննարկելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է արտոնյալ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը, ապա, Բերբերյանի կարծիքով, ԿԲ ղեկավարը չպետք է որոշի, թե որ դեպքերում դրանք պետք է տրամադրվեն: Ավելին, Բերբերյանն անհրաժեշտ է համարել ստուգել դրանց տեղաբաշխման և կիրառման արդյունավետությունը: Հունիսի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Արթուր Ջավադյանն ասել է, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի առաջին փուլը գրեթե ավարտված է, և այսօր շուրջ 12 հազար ֆերմերային տնտեսություններ ստացել են 7.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր: Վարկերը տրամադրվում են 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ընդ որում կառավարությունը սուբսիդավորում է 4 տոկոսը, իսկ առավել աղքատ համայնքների համար` 6 տոկոսը, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ: ՀՀ ԿԲ ղեկավարը նշել է, որ վարկերը տրամադրվել են բավական մեղմ պայմաններով՝ 6 ամսից 2 տարի մարման ժամկետով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |