Հրաչ Բերբերյան. Մսի բարձր գներն իշխանությունների ստեղծած վակուումի հետևանք են

Հրաչ Բերբերյան. Մսի բարձր գներն իշխանությունների ստեղծած վակուումի հետևանք են

PanARMENIAN.Net - Հայաստանի ագրարագյուղացիական միավորման (ՀԱՄ) նախագահ Հրաչ Բերբերյանը գտնում է, որ մսի շուկայում պետական մարմինները «արհեստական վակուում են ստեղծել», որն էլ գների բարձրացման պատճառ դարձավ: Ըստ նրա, վերջին ամսում 1 կգ տավարի մսի գինը աճել է 250 դրամով: «Եթե նախկինում 1 կգ տավարի մսի մեծածախ գինը 2000-2050 դրամ էր, ապա այժմ 2350 դրամ է, որն այլևս չի նվազի»,-հավելել է նա հունիսի 28-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կից սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «ԳՈՒՄ-ի շուկայում», որտեղ միսը վաճառվում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումով: Տաղավարների սեփականատերերը պարտավորվել են սառնարաններ տեղադրել տարածքում և համապատասխան թույլտվություն ստանալ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հրաչ Բերբերյանը հայտնել է, որ 2010թ. Հայաստանում խոշոր եղջերավորների գլխաքանակը կրճատվել է 10 տոկոսով, նույն ցուցանիշն է ակնկալվում նաև 2011թ. ավարտին: Միավորման նախագահը հավելել է, որ որոշ չափով աճել է ոչխարի գլխաքանակը: Ինչ վերաբերում է խոզերին, նրանց գլխաքանակը «հնարավոր կլինի հաշվել աշնանը տարվա ավարտին, երբ կամփոփվեն հիվանդությունների, այդ թվում աֆրիկյան ժանտախտի, դաբաղի և այլ հիվանդությունների հասցրած վնասի հետևանքները»:

2011-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղերում և քաղաքատիպ համայնքներում հաշվվել է 571 357 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչը 2010-ի նույն շրջանի համեմատ ավել է 0.1 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Միաժամանակ, նշված շրջանում կրճատվել է տավարի գլխաքանակը 0.5 տոկոսով` կազմելով 272 572, խոզերի գլխաքանակն ավելացել է 1.9 տոկոսով` կազմելով 114 777:

Միևնույն ժամանակ, Հայաստանում ընդհանուր առմամբ ոչխարների և այծերի գլխաքանակը 2010-ի հունվարի համեմատ ավելացել է 4.2 տոկսով ` կազմելով 532 515, իսկ ձիերի քանակը երկրում նվազել է 6.8 տոկոսով` 10 042 գլուխ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---