Ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի նիստին

Ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի նիստին

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և ստեղծվել է 2006թ. Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի Հանրապետության կողմից: Բանկի անդամ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Հայաստանի հանրապետությունները: Բանկի հիմնական նպատակն անդամ-երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանը աջակցելն է:

Հայաստանը բանկին անդամակցում է 2009թ-ից: Բանկի խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանն Է:

Եվրասիական զարգացման բանկի այս նիստի ընթացքում քննարկվելու են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր և բանկի կողմից իրականացվող ծրագրեր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---