ՀՀ նախագահը ծանոթացավ «Թումո» նորարարության կենտրոնի հնարավորություններին

ՀՀ նախագահը ծանոթացավ  «Թումո» նորարարության կենտրոնի հնարավորություններին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

12-ից մինչև 18 տարեկան պատանիների համար նախատեսված «Թումո» կենտրոնը հագեցած է առաջատար թվային տեխնոլոգիայով, ուսուցանող մարզիչներով և մասնագետներով: 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման, թվային մեդիայի ոլորտներում։

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տեխնոպարկի 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է նախատեսված՝ կրկին 500 երեխա։

«Թումո» կենտրոնը ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ։ Սեմ Սիմոնյանը “Epygi Labs AM” ընկերության հիմնադիրն է։ Վերջինս 20 միլիոն դոլար ներդրում է կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ ստեղծելով 6 հարկից բաղկացած տեխնոպարկի 1-ին մասնաշենքը։

Ժամանակին ընկերությունը տեխնոպարկի ստեղծման առաջարկը ներկայացրել էր նախագահին։ Այնուհետև, 2000 թ-ին կառավարության անունից ստորագրվել է բարձր տեխնոլոգիաների զարգացման համար օտարերկրյա ներդրումների մասին պայմանագիր։ 2009-ին ընկերությունը հիմնադրել է Սիմոնյան կրթական հիմնադրամը, որի նպատակն է անցկացնել ՏՏ ոլորտին առընչվող կրթական ծրագրեր։

9  28.06.11 - ՀՀ նախագահը ծանոթացավ «Թումո» նորարարության կենտրոնի հնարավորություններին
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---