Փոխվարչապետը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկել է ապակենտրոնացման հարցեր![]() 28 հունիսի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության պետական խորհրդի նախագահ Մուհամեդշին Ֆարիդին և Ուկրաինայի Զապարոժիեի մարզային խորհրդի նախագահ Մատվիենկո Պավլոյին: Հյուրերը Հայաստանում են` մասնակցելու հունիսի 29-ին Երևանում կայանալիք Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստին: Կողմերը քննարկեցին հանձնաժողովի նիստին, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով կոնգրեսի հանձնաժողովի արտագնա նիստին, ինչպես նաև դրա շրջանակում միգրացիոն խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի անցկացմանը, նշվեց, որ դա 15-ամյա ՏԻՄ համակարգի կարևորությունն ընդգծելու հերթական քայլն է, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Ա. Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս միջտարածաշրջանային կապերի հաստատմանը` օգտագործելով ԵԽ համապատասխան կառույցների հնարավորությունները: Նա կարևորել է, որ թե ԵԽ, թե ԱՊՀ կառույցներն ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման լավ հարթակներ են ստեղծում: Ապակենտրոնացված մակարդակով համագործակցության լավ հնարավորություններ են ստեղծվել նաև եվրոպական երկրների հետ: Մասնավորապես` Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տարծաշրջանային ասամբլեային թույլ է տալիս փոխշահավետ հարաբերություններ հաստատել նաև կառույցի անդամ երկրների տարածաշրջանների հետ: Կողմերն ընդգծեցին նաև, որ նման կապերի խորացմանը կարող է նպաստել աշխատանքը ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության խորհրդում, հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |