Երևանում բացվել է պլաստիկ վիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային համաժողով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) երրորդ միջազգային համաժողովը «Անցանկալի ելքերը և բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով: Համաժողովն անցկացվում է Պլաստիկ վիրաբույժների միջազգային համադաշնության (IPRAS) և Եվրոպայի պլաստիկ վիրաբույժների համադաշնության (ESPRAS), ինչպես նաև էսթետիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո: Միջոցառման նպատակն է այլ երկրների պլաստիկ վիրաբույժների հետ գործնական կապերի հաստատման, փորձի փոխանակման միջոցով բարելավել Հայաստանում պլաստիկ վիրաբուժության որակի և բուժման արդյունքը: Համաժողովին մասնակցում է 150 պլաստիկ վիրաբույժ աշխարհի 20 երկրից: Միջոցառման շրջանակներում կներկայացվի 60 զեկույց: Համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 30-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |