ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԽԱՂԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ

PanARMENIAN.Net - Խաղատների գործունեությունը կարգավորող եւ սահմանափակող օրենքի ընդունմամբ Հայաստանում ավելացել է խաղատների եւ խաղասրահների թիվը: ՀՀ հարկային ծառայության ղեկավար Երվանդ Զախարյանի խոսքերով, այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցված է 11 խաղատուն եւ 32 խաղասրահ: Մինչդեռ 2003 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում գործում էր 4 խաղատուն եւ 18 խաղասրահ: Հարկային ծառայության պետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում խաղային բիզնեսից պետական բյուջեի մուտքերը կազմել են 130 մլն դրամ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 106 մլն դրամի դիմաց:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---