Ղարաբաղում նշել են Մարտակերտի ազատագրման 18-րդ տարեդարձը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, իր խոսքում երկրի ղեկավարը Մարտակերտի ազատագրումը դասել է Արցախյան ազատամարտի կարևորագույն հաղթանակների շարքին` հավելելով, որ այսօր էլ պաշտպանության բանակն ի վիճակի է կործանիչ հակահարված տալ հանրապետության ազատությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած ոտնձգության: Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանի զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր ուղղություններից մեկը, և արվում է հնարավորը այն շենացնելու համար: Նախագահը նաև պետական պարգևներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների: Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |