Կայացել են ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունները![]() 28 հունիսի 2011 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։ Ընտրությունը տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությանը նվիրված ընդհանուր ժողովի ընթացքում: Ժողովի կազմում ընդգրկված էր ՀՀ ԳԱԱ-ի 66 իսկական անդամ (ակադեմիկոս), 62 թղթակից անդամ եւ ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների 41 լիազոր ներկայացուցիչ: Ժողովին մասնակցել է 151 անդամ: Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նախագահի պաշտոնի համար առաջադրել է Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Մխիթարյանն առաջադրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի թեկնածությունը: Երկու թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ Ռադիկ Մարտիրոսյանը` 102 կողմ, իսկ Լենսեր Աղալովյանը` 34 կողմ: Ընդհանուր առմամբ երկու թեկնածուներին դեմ քվեարկեց 7 ձայն, 8 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ ԳԱԱ գործող փոխնախագահ Յուրի Շուքուրյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում` ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը: Յուրի Շուքուրյանը և Հրանտ Մաթևոսյանը ընտրվել են` համապատասխանաբար ստանալով 118 եւ 115 ձայն կողմ: Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքերում տեղի կունենան բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների ընտրությունները: Հունիսի 30-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը կքվեարկի այդ բաժանմունքներում ընտրված ակադեմիկոս-քարտուղարների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ նախագահության մյուս անդամների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |