Սպասվում է երևանյան մետրոյի «թաղման կարգ»

Սպասվում է երևանյան մետրոյի «թաղման կարգ»

PanARMENIAN.Net - Հասարակությունն իր բողոքն ու դժգոհությունն է արտահայտում մետրոյի ուղետոմսի թանկացման կապակցությամբ: Այս առիթով Facebook սոցիալական ցանցում նաև համապատասխան խումբ է բացվել` «Մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը», որին արդեն սոցիալական ցանցի մոտ 5200 հայ բաժանորդներ են միացել: Ինչպես նշվում է, խմբի որոշ մասնակիցներ մտադիր են զբաղվել երևանյան մետրոյի «թաղման» կազմակերպմամբ: Ըստ ամենայնի, թաղումը կազմակերպվելու է հայկական ավանդույթներով, քանի որ խմբի կողմնակիցները մտադիր են դուդուկ կամ կլառնետ նվագող երաժիշտներ հրավիրել, ովքեր հուղարկավորության երաժշտություն կնվագեն մետրոյի կայարանների առջև, իսկ «թաղման» մյուս մասնակիցները սգավորի պես սև հագնված կերթևեկեն տարբեր կայարաններից` հավաքվելով «Հանրապետության հրապարակ» կայարանում: սպասվում է, որ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 1-ին:

Հունիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որը հուլիսի 1-ից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ`ներկայումս գործող 50-ի փոխարեն: Ինչպես ասաց քաղաքապետը, այսօր գործող մետրոյի սակագինը թույլ չի տալիս հոգալ ստորգետնյա տրանսպորտատեսակի ծախսերը: Քաղաքապետը հավաստիացրեց նաև, որ քաղաքապետարանը հետևողական կլինի, որպեսզի այլ տրանսպորտային միջոցների սակագները չփոխվեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---