Սերժ Սարգսյան. Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածությունը կայունությունն ամրապնդող գործոն է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերին:

Նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մշտական ամրապնդումը` բարձր գնահատելով մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների հավասարակշռված մոտեցումն ու քաղաքականությունը:

«Միացյալ Նահագների ներգրավվածությունը մեր տարածաշրջանում համարում ենք կայունությունն ամրապնդող գործոն: Մենք գոհունակություն ենք հայտնում մի շարք ոլորտներում մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց ունենալու կապակցությամբ և, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի ավելի մեծ առաջընթաց ունենաք երկկողմ տնտեսական առևտրական հարաբերություններում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ սա արդեն իր երրորդ այցն է Հայաստան` ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերն, ընդգծել է, որ գերազանց հանդիպումներ է ունեցել Հայաստանում, և դրանց արդյունքները ներկայացրել է երկրի նախագահին: ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար՝ հատկապես ողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---