ԱՄՆ Պետքարտուղարություն. Հայաստանը չի բավարարում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին![]() 28 հունիսի 2011 - 19:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 11-րդ ամենամյա զեկույցը թրաֆիքինգի մասին: Ինչպես ասվում է զեկույցում, որտեղ ներկայացված է թրաֆիքինգի հետ կապված իրադրությունն աշխարհի 184 երկրներում, Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց և աղջիկների համար, սկզբնաղբյուր և վերջնակետ երկիր` կանանց հարկադիր աշխատանքի համար և սկզբնաղբյուր երկիր` տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար: «Սեռական թրաֆիքինգի նպատակով Հայաստանից կանայք և աղջիկներ են փոխադրվում Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքիա: Հայաստանցի կանանց և տղամարդկանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Ռուսաստանում, և հայաստանցի կանանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում: Հայաստանցի տղաները երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, իսկ կանայք ու աղջիկները երկրի ներսում սեռական թրաֆիքինգի են ենթարկվում: Հայաստանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում ռուսաստանցի կանայք»,- ասվում է զեկույցում: ԱՄՆ Պետքարտուղարությունը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: Զեկույցում ասվում է, որ առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկումը, ինչպես նաև հարկադիր աշխատանքի դեպքերի հետաքննության բացակայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |