ՀՀ կառավարությունում քննարկել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի իրականացման ընթացքը28 հունիսի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում հունիսի 28-ին կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, Նիստում քննարկվել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011թ. տարեկան պլան-բյուջեն և 2011-2012 թթ. տարեկան գնումների պլանը: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը մանրամասներ է ներկայացրել 53 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագրի չորս հիմնական` «Աջակցություն մրգի և ընկուզեղենի արտադրության ոլորտին», «Գյուղական ենթակառուցվածքներ», «Ծրագրի կառավարում» և «Այգեգործական վարկեր» բաղադրիչների վերաբերյալ: Խորհուրդը, մասնավորապես, քննարկել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի բաղադրիչ «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության հիմնադրմանն առնչվող հարցեր: Նիստի ընթացքում արծարծվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գնումների միջգերատեսչական hանձնաժողովի ձևաչափի հարցը: Ի թիվս այլ հարցերի, հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Ենթակառուցվածքների վերականգնում» բաղադրիչի շրջանակում 2011-2015թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով սահմանված կարգով ընտրված համայնքների ցանկը, ինչպես նաև հավանություն է տրվել ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր և Արփի համայնքներում գազիֆիկացման լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու առաջարկին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |