Bloomberg-ի ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանին վտարել են Ադրբեջանից իր հայկական ազգանվան պատճառով![]() ![]() PanARMENIAN.Net - Bloomberg գործակալության ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանը հունիսի 28-ի երեկոյան Բաքվից վտարվել է Ստամբուլ: Այդ մասին հաղորդում է contact.az կայքը` հղում կատարելով Turan-ին: «Ես ապշած եմ կատարվածի առթիվ: Մենք արդեն երեք շաբթ բանակցություններ էինք վարում Ադրբեջանի ԱԳՆ հետ և թույլտվություն խնդրում իմ ժամանման համար: Ձեր ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը խնդրեց իրենց 10 օր տալ, որպեսզի նա կարգավորի բոլոր հարցերը: Այնուհետև նա մի շարք փաստաթղթեր պահանջեց, որոնք մենք ներկայացրեցինք` ներառյալ պաշտոնական նամակը Bloomberg-ից: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, որ ամեն ինչ կարգին կլինի և կարելի է ժամանել: Մինչդեռ երբ ես հայտնվեցի Բաքվի օդանավակայանում, ինձ հայտնեցին, որ իմ մուտքն արգելված է իմ ծագման պատճառով, թեև ես երբեք չեմ եղել Հայաստանում: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ինձ հայտնեց, որ ոչինչ չի կարող անել: Կարելի է հասկանալ ամեն ինչ` ներառյալ մուտքի վրա դրված արգելքը, բայց ինչո՞ւ խոստանալ այն, ինչ դուք չեք կարող անել»,- Turan-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դիանա Մարկոսյանը: Ինչպես նշվում է, Դիանա Մարկոսյանը սահմանապահների կողմից բերման է ենթարկվել այսօր Բաքվի օդանավակայանում: Ինչպես Turan-ին է հաղորդել Թղթակիցների ազատության և անվտանգության ինստիտուտի (ԹԱԱԻ) տնօրեն Էմին Գուսեյնովը, Մարկոսյանի խոսքով, իր «փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է», սակայն լրագրողին թույլ չեն տալիս մուտք գործել «հայկական ազգանվան պատճառով»: Նա Բաքու է ժամանել երեքշաբթի օրը գիշերը և 15:00-ին դեռևս տարանցիկ գոտում էր գտնվում: Մարկոսյանը կրկնակի քաղաքացիություն ունի` ամերիկյան և ռուսաստանյան, Բաքու նա ժամանել էր ռուսական անձնագրով: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն իր հերթին հաղորդել է լրագրողուհու մոտ հավատարմագրման բացակայության մասին: Նրա խոսքով, ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ դիմում էր ստացվել Bloomberg գործակալության ներկայացուցիչ Մայքլ Սմիթին հավատարմագրելու խնդրանքով: Այն բանից հետո, երբ այդ խնդրանքը բավարարվեց, նամակ ստացվեց այն մասին, որ Սմիթին ուղեկցելու է ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանը: Bloomberg գործակալություն ուղարկված պաշտոնական պատասխանում առաջարկվեց կամ տեղափոխել այցի ժամկետները, որպեսզի դիտարկվի Մարկոսյանի հավատարմագրման մասին դիմումը, կամ էլ այլ ֆոտոլրագրող ուղարկել, քանի որ կարճ ժամանակում անհնար է անվտանգության միջոցներ ձեռնարկել Մարկոսյանի համար: Սակայն Bloomberg-ն ի գիտություն չընդունեց Ադրբեջանի ԱԳՆ այդ պաշտոնական տեղեկացումը, ասել է Պոլուխովը: Ներկայումս Մայքլ Սմիթն արդեն Բաքվում է գտնվում, և նրա աշխատանքի համար խոչընդոտներ չկան, ավելացրել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |