Հայաստանի Եվրոպական շարժումն առաջարկում է նոր մոտեցումներ ձևավորել ղարաբաղյան կարգավորման հարցում![]() 28 հունիսի 2011 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Կազանի հանդիպումն ապացուցեց, որ հարկավոր է նոր մոտեցումներ ձևակերպել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք վեր կլինեն նախկինից ժառանգած ազգայնական, պատերազմածին և փակուղային մոտեցումներից: Այդ մասին ասվում է Հայաստանի Եվրոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի հայտարարության մեջ: «Ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ միայն հայերի և ադրբեջանցիների գործն է, այլ վերածվել է տարածաշրջանային ու նույնիսկ Եվրոպայի համար աշխարհաքաղաքական հիմնախնդրի, հետևաբար լուծումները, որոնք ապագայում պետք է ձևավորվեն անհրաժեշտաբար պետք է բխեն տարածաշրջանային և եվրոպական ինտեգրացիոն հեռանկարներից և պետք է խարսխվեն ազգերի խաղաղ համակեցության գաղափարի վրա: Չնայած խնդրի բարդությանը` կողմերը պետք է գիտակցեն, որ հասարակություններում սերմանվող ատելության մթնոլորտը, նույնիսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակով, կարող է հանգեցնել հետագա անցանկալի պայթունավտանգ իրավիճակների: Այս առումով իհարկե առաջին հերթին անելիքներ ունի ադրբեջանական ղեկավարությունը: Հայաստանի Եվրոպական շարժումը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկով, որ անհրաժեշտ է ստեղծել Կովկասյան համագործակցության վերազգային մարմին, որը սկզբնական շրջանում կարող է զբաղվել բնապահպանական և երիտասարդական համագործակցության հարցերով: Եվրոպական շարժման առաջարկն է լրջորեն քննարկել Կովկասյան միասնական համագործակցության պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որը հետագայում, փոխադարձ հանդուրժողականության ձևավորմանը զուգահեռ, կարող է զբաղվել նաև տնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերով: Այս կազմակերպությունում պետք է հավասարապես ներգրավված լինեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակներ: Կառույցի ձևավորումը կարող է իբրև փորձ հիմք ընդունել Բենիլյուքսի ձևավորման և զարգացման պատմությունը»,- ասել է Ենգիբարյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |