Google-ը գործարկել է նոր ծրագիր՝ Google+![]() 29 հունիսի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - «Մենք ցանկանում ենք նորամուծություններ կատարել սոցիալական ցանցերի դաշտում։ Այդ նպատակով բարեփոխում ենք Google-ը՝ ներառելով օգտագործողներին, նրանց հետաքրքրությունները և հարաբերությունները», - գրել է Google-ն իր պաշտոնական բլոգում՝ հայտարարելով նոր սոցիալական ցանցի՝ Google+ ստեղծման մասին։ Google+-ն ունի կիսելու (sharing) ամբողջապես նոր ֆունկցիաներ։ Դրանք են՝ +Circles-ը, +Sparks-ը, +Hangouts-ը և +Mobile-ը։ +Circles-ը օգտագործողների գործունեությունը կոնկրետ, ընտրված մարդկանց հետ կիսելու ֆունկցիա է։ «Մեր կյանքում որոշ բաներ կիսում ենք ընտանիքի, որոշ բաներ ընկերների, իսկ որոշ բաներ գործընկերների հետ ։ +Circles-ը ապահովում է այս հնարավորությունը»,-գրում է բլոգը։ Մյուս ֆունկցիան կոչվում է +Sparks։ Այն իրենից ներկայացնում է կիսելու (sharing) օնլայն համակարգ։ Այստեղ օգտագործողները կարող են արդյունավետ որոնում կատարել, և գտնել կոնկրետ ոլորտների մասին նյութեր Google+ ցանցում։ Հաջորդ ֆունկիցան +Hangouts-ը տեսաչաթի հնարավորություն է տալիս։ Իսկ +Mobile-ը ներառում է +Location, +Huddle, +Instant Upload ֆունկցիաները։ Այն խաղում է գեոլոկացիոն ցանցի դեր։ Օգտագործողները կարող են ավելացնել իրենց տեղանքները, կիսել նկարները և կառուցել իրենց օրակարգը։ +Mobile-ը հասանելի է Android Market-ում։ Google գրում է, որ այժմ փորձարկում է Google+-ը և ցանցին միանալու հրավերներ շուտով կստանան Google account ունեցող բոլոր օգտագործողները։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |